(no subject)

z

Զարմանալի կերպար է Henry Robinson Luce: Մարդիկ կան կյանքի ընթացքում մի թերթ չեն կարողանում նորմալ աշխատացնել, իսկ նա ստեղծեց նախ "Time"-ը, հետո "Fortune"-ն, իսկ հետո նաեւ "Life"-ը:

(no subject)

В 1915 году французы срочно призвали в армию группу художников. Из них сформировали специальное подразделение под командованием импрессиониста Герена де Сцеволы, большого поклонника Пикассо. Именно с этого момента, как считают, началась история современного камуфляжа.
Они первые начали рисовать камуфляж с маскирующими пятнами — до того была максимум однотонная форма цвета хаки.

(no subject)

Представитель американского ВМФ, ответственный за работу с прессой на американской военной базе в Гуантанамо, где заключенные содержатся под замком без приговора, без предъявления внятных обвинений, без адвокатов, и неясной датой судебного процесса, носит фамилию … Кафка.

Классификация

Карл Линней делил своих коллег-ученых на профессионалов и любителей.
Профессионалов в свою очередь на собирателей и методистов.
Среди собирателей он выделял рисовальщиков и комментаторов
Среди методистов — философов, систематиков и наименователей.

Думаю, отличная классификация

Իսկական հեղինակությունների մասին

Նյութ եմ կարդում, 2011 թվականի հունիսի. Նիկոլաոս Վան Դամն է հեղինակը՝ հայտնի արաբագետ, Սիրիայի վերաբերյալ հայտնի գրքերի հեղինակ: Արեւելագետները կհաստատեն: Կանխատեսում է Սիրիայում հնարավոր զարգացումները: Բայց... այսօր 2,5 տարի անց պարզ էմ որ հայտնի հեղինակության ոչ մի կանխատեսում չի իրականացել: Նա անհուսորեն ամեն ինչ սխալ է վերլուծում:

Հիմա կասեք, հա ինչ կա՞ որ: Բոլորն էլ սխալվում են, ու նման բաներ: Բայց մի բան մտքիցս չի դուրս գալիս: 2011-ի մարտն էր: Դեռ Սիրիան նույնիսկ չէր պայթել, զրուցում էի այն ժամանակ Արեւելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի վարիչ Շահեն Կարամանուկյանի հետ: Գրեթե ամեն ինչ այս երեք տարվա մեջ ընթանում է նրա կանխատեսմամբ:

Այնպես որ, երբեք չխաբվենք արտասահմանյան անունին ու հեղինակությունների: Ու հարգենք մերը, գնահատելով այն ինչ մեր կողքին է:

Իրական խնդիրները եւ մտածածին թեմաները

Եվրոպասերները հիմա ինձ կխփեն, բայց գիտեք ինչ երկրներ են ստորագրել ժամանակի էդ Ասոցացման պայմանագիրը՝ Algeria (2005), Chile (2005), Egypt (2004), Jordan (2002), Lebanon (2006), South Africa (2004), Syria (1978), Tunisia (1998), Turkey (1964), Mexico (2000), Palestinian Authority, (1997):
Նենց որ վերջ տվեք ողբերգություն սարքել, Վիլնյուսում ինչ-որ թղթի չստորագրելը:
Գյումրիում մարդիկ կան ժամանակավար տնակներում են ապրում 25-րդ տարին: Սա է ողբերգությունն ու իշխանություններին քննադատելու իրական հիմքը:

(no subject)

Մի խնդալու բան: Նայում եմ Ռոսսիյա 24-ով Крушение СССР: Շատ ներկայացուցչական կազմ է մեկնաբանների՝ Բժեզինսկուց մինչեւ Գորբաչեւի օգնականը, Ադրբեջանից խոսում են երկու ակադեմիկոսներ:

Հայկական կողմից.. մեկ ԿՎՆ-շիկ՝ Արամ ոնց որ անունը: Մեկ էլ 1988 թ. երկրաշարժից խոսելիս ասում է... "Из Азербайджана приехала на помощь бригада спасателей. И это в то время как из Армении уже были изгнаны все азербайджанцы":

Занавес...

Չեմ հասկանում

Երբ փոքր էի, միշտ զարմանում էի, ուղղակի չէի կարող հասկանալ, երբ ասում էին Արարատ-73-ի աստղ Իշտոյանը Հայաստանից գնացել է ԱՄՆ ու ռեստորանում մատուցող է աշխատում:.Մտածում էի, ո՞նց, ինչի համար ԱՄՆ-ում ապրելը նախընտրեց Հայաստանում բոլորի կուռքը լինելուն:

Հիմա էլ ... Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը թերթ է վաճառում Ֆրանսիայում: Էսիմ, չեն ուզում ոչ մեկին մեղադրեմ, ուղղակի չեմ հասկանում...

http://sport.news.am/arm/news/27423/hayastani-havaqakani-nakhkin-avagy-tert-e-vatcharum-fransiayum.html

Գյումրի՝ ԱՊՀ, Մշակույթ, Մայրաքաղաք



Կիրակի Գյումրին պաշտոնապես ստանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը: Քաղաքում տոն էր ու հպարտություն: Վաղուց նման բան չէի զգացել: Եվ գաղտնիքը ոչ թե բարձրաստիճան հյուրերի կամ հայտնի արվեստագետների ժամանելն էր, այլ վերջապես Քաղաքի կողմից համապատասխան կարգավիճակի ստանձնման զգացումը:

Իրոք, վերջին տարիներին չեմ կարող հիշել որևէ իրադարձություն, որ կհամապատասխաներ իր անվանն այնքան համապարփակ ու լիակատար, քան «Գյումրի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» անունը: Կոչման յուրաքանչյուր բառը համահունչ էր Գյումրիին:

շարունակությունը այստեղ

Ժխտողականության լեգիտիմացում՝ հայերի ձեռքով

Թուրքական ժխտողականությունն ընդհանուր թեմա է Հայոց ցեղասպանության մասին ցանկացած խոսակցության մեջ: Դրա դեմ պայքարը ամենակարևոր խնդիրներից է ինչպես քաղաքական, այնպես էլ ակադեմիական շրջանակում:

Այս առումով վերջին դեպքերը բոլորովին անսպասելի էին: Դրանք ցույց տվեցին, որ շատերի համար Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարն ընդամենը գեղեցիկ հնչող բառակապակցություն է՝ առանց որևէ բովանդակության:

Հունիսի 5-9-ը Թբիլիսիում տեղի ունեցած «Կովկասը կայսերական մթնշաղում. ազգայնականություն, էթնիկություն և ազգաստեղծում (1870-1920թթ)» (The Caucasus at Imperial Twilight: Nationalism, Ethnicity, and Nation-Building. 1870s-1920s) գիտաժողովը ժխտողականության բացահայտ դրսևորում էր:

Ամեն տարի աշխարհում, հիմնականում՝ Թուրքիայում, տեղի են ունենում գիտաժողովներ Հայոց ցեղասպանության ժխտման գործում մասնագիտացած գիտնականների, հիմնականում՝ թուրքերի, ադրբեջանցիների և թուրքական պատվերով ու վարձատրությամբ աշխատող արևմտյան գիտնականների մասնակցությամբ: Այս գիտաժողովներն ակադեմիական շրջանակներում երբեք էլ լուրջ չեն ընդունվել: Ո՛չ հնչած ելույթները, ո՛չ տպագրված նյութերը քննարկման առարկա չեն դառնում, քանի որ որպես լուրջ գիտական արժեք չեն ընկալվում: Դրանք մշտապես մնում են լուսանցքային միջոցառումներ, ավելի շատ՝ ներքին հավաքույթ:

Բնականաբար, ոլորտի ոչ մի լուրջ, հարգված գիտնական չի մասնակցում նման միջոցառումների:

Այս տարի կազմակերպիչն էր բացահայտ ժխտողական դիրքերում գտնվող Յութայի համալսարանը՝ ի դեմս իր Թուրքագիտության կենտրոնի, որը որոշեց նման գիտաժողով նախաձեռնել Վրաստանում, ինչը թույլ կտար ներգրավել վրացի մասնակիցների: Ավելին, գլխավոր կազմակերպիչ Հաքան Յավուզը անձամբ գալիս է Հայաստան տեղում հանդիպելու հայ գիտնականներին, նրանց համոզելու մասնակցել գիտաժողովին: Մեծ մասը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, բնականաբար հրաժարվում են:

Թերևս նույնիսկ Յավուզի համար անսպասելիորեն որոշ թվով հայ գիտնականներ հայտ են ներկայացնում այս հավաքին մասնակցելու համար: Համենայնդեպս, երբ հրապարակվեց գիտաժողովի ծրագիրը, թուրք և ադրբեջանցի բազմաթիվ մասնակիցների և ժխտողականության այնպիսի հենասյուների կողքին, ինչպիսիք են Նորման Սթոունը, Մայքլ Ռեյնոլդսը, Մայքլ Գունթերը, հանկարծ հայտնվել էին հայ գիտնականներ, այն էլ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկանը, Ակադեմիայի Արևելագիտության և Ազգագրության ինստիտուտների աշխատակիցներ: http://h-net.msu.edu/cgi-bin/logbrowse.pl?trx=vx&list=H-Turk&month=1305&msg=axPD0UdUxaakeNUxBb3moQ:

Հունիսի 5-ին ԱՄՆ-ի «Ասպարեզ» պարբերականում լույս տեսավ «Հայ գիտնականները Ցեղասպանության ժխտման կենտրոնում» (Armenian Scholars at the Center of Genocide Denial) հոդվածը, որտեղ հեղինակը՝ Արա Խաչատուրյանը, տարակուսում է, որ Հայաստանից և Սփյուռքից հայ գիտնականներ համաձայնել են մասնակցել մի հավաքի, որը նախաձեռնել է ամենակարկառուն ժխտողական հաստատություններից մեկը և որը ֆինանսավորվում է Ամերիկայի թուրքական համադաշնության (Turkish Coalition of America) կողմից: Այն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտողականության տարածման ամենաակտիվ խմբերից է, աշխատանք է տանում Կոնգրեսում և Սպիտակ տան հետ, հայցեր է ներկայացնում Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության կենտրոնի դեմ, ինչպես նաև դրամաշնորհներ է տրամադրում ժխտողական գիտնականներին և այդպիսի գրականության տպագրությանը:

շարունակությունը այստեղ